Շեր․ Տղամարդու հատուկ տեսակ է պետք

Շեր․ Տղամարդու հատուկ տեսակ է պետք

(Այսօր երգչուհի և դերասանուհի Շերլին Սարգսյանի ծննդյան օրն է)



Եթե խոտը ճեղքում է ասֆալտը, ապա սերն էլ կարող է սպասել ձեզ որտեղ պատահի։



Աղջիկը կարող է սպասել մինչեւ հարմար տղամարդ հայտնվի, բայց դա չի նշանակում, որ նա չի կարող ժամանակ չանցկացնել մնացածի հետ։



Ես Շերի երկրպագուն չեմ, առհասարակ՝ գրեթե չեմ լսում իմ երգերը։



Մեր բիզնեսում չպետք է մոռանալ, որ քո դեմքն ու մարմինը ապրանք է։



Զբաղվել սիրով մեկի հետ, ում չե՞ս սիրում, չեմ կարծում, որ բավականաչափ մեծացել եմ նման քայլի դիմելու համար: 



Անգամ ես ունեմ «պիտանելիության ժամկետ»։



Առհասարակ ինձ դուր են գալիս բոլոր տղամարդիկ։ Տարիքից չէ, այլ՝ կյանքի ուժից։



Ամենաերջանիկ պահերը կյանքիս․․․ եթե չհաշվենք երեխաներիս ծնունդը, «Օսկար» ստանալն էր: 



Անգլիայում ես զգում եմ ինձ, ինչպես իմ տանը։ Մեծ սիրով նորից այնտեղ կապրեի, ինչ-որ մի խուլ տեղ, հեռու քաղաքակրթությունից։ Ես այժմ շատ կարիք ունեմ առանձնանալու։



Իմ շոուներով ես ցույց եմ տալիս երիտասարդներին իրենց տեղը։



Հիպիներ չկային մինչեւ Սոննի Բոնոն եւ Շերը (Սոննի Բոնո՝ ամերիկյան փոփ երգիչ, Շերի նախկին ամուսինը, զույգը միասին հանդես է եկել համերգներով):



Քաղաքականությո՞ւն։ Երբեք։ Այդ զբաղմունքի համար ես չափազանց ազնիվ եմ։



Մեզ՝ աստղերիս համար տղամարդու հատուկ տեսակ է պետք։ Շատ ուժեղ։



Աշխեն Քեշիշյան