Ինչպես Մերլինն ինտիմ հաճույք պատճառեց նախագահին

Ինչպես Մերլինն ինտիմ հաճույք պատճառեց նախագահին

Այսօր շատ աղջիկներ «Այֆոններով» սելֆի են անում՝ «բադիկի շուրթերով»։ Նա՝ Մերլինը չուներ «Այֆոն», չուներ սարքած շուրթեր, սակայն նա բոլոր ժամանակների սեքս-սիմվոլը դարձավ։ Ինքը՝ Մերլին Մոնրոն իր այս «տիտղոսի» մասին ասել է․ «Ես երբեք չեմ հասկացել «սեքս-սիմվոլ» արտահայտության իմաստը։ Սիմվոլը դա իր է։ Ինձ դուրեկան չէ իր լինելը։ Բայց եթե իր եմ լինելու, ապա ավելի լավ է լինել սեքսի սիմվոլ, քան որեւէ մեկ ուրիշի»։



Այո՛, Մերլինի սեքսուալությունը նրա շուրթերի հաստության, նրա զգեստների, անգամ նրա շպարի մեջ չէր, նրա սեքսուալությունն իր պարզության եւ գեղեցիկը անկաշկանդ ու անկեղծ տալու արվեստի մեջ էր։ Նա ցանկանում էր իր կողքի տղամարդն իրեն երջանիկ զգա, նա երջանկացնում էր հանդիսատեսին։ Հիմա մի փոքրիկ մանրամասնում Մերլինի եւ ԱՄՆ նախագահ Ջորջ Քենեդիի գաղտնի հանդիպումից։ Նրանք հանդիպել են 4 անգամ, ինտիմ կապ ունեցել միայն մեկ անգամ։ «Կարծում եմ՝ ես նրան հնարավորութուն տվեցի նորից իրեն լավ զգալու»,- ասել է Մերլինը՝ Քենեդիի հետ ինտիմ հանդիպումից հետո։ 1962 թվականին, մարտի 24-ին, երկուսն էլ հյուրընկալվել էին Բինտ Քրոսբիի տանը։ Այնտեղ նրանք առանձնանալու հնարավորություն ունեին։ Ննջարանից Մերլինը զանգահարում է իր մերսողին եւ խորհուրդ հարցնում՝ ինչպես ազատվել մկանային ցավից։ Դա ոչ թե իրեն, այլ Քենեդիին էր հարկավոր։ Ինչպես հայտնի է, նախագահը վիրահատություն էր տարել եւ տառապում էր մեջքի մկանային ցավից։ Մերլինն ամբողջությամբ մերկացնում է նախագահին, պառկեցնում փորի վրա, եւ ինքն էլ ամբողջովին մերկ նստում նրա վրա, տաքացնող հատուկ քսուքով նա սկսում է մերսում անել նախագահին։ Այլ մանրամասներ մեզ հայտնի չեն, միայն նշենք, որ այդ հանդիպումից հետո Քենեդին դեռ երկար ժամանակ իրեն լավ էր զգում․․․



Աշխեն Քեշիշյան