Որ կռիվ եղավ, խփելու ենք, առաջ էթանք

Որ կռիվ եղավ, խփելու ենք, առաջ էթանք

«Քաք ա կերել էդ ասողը։ Չի կարելի տենց բաներ խոսել։ Սերժ Սարգսյանը հող գրավող ա, հող տվող չի»,-այս հայտարարության հեղինակը ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն է, ով այսպես է պատասխանել Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջողներին:



Պատգամավորը Հանրապետության տոնի առթիվ Սարդարապատում մի շարք այլ մտքեր էլ է հայտնել՝ իրեն հատուկ բառապաշարով եւ տոնայնությամբ: Մասնավորապես, անդրադառնալով հարցին, թե հայկական կողմը երբ կկարողանա հետ բերել կորցրած 800 հա տարածքը, Սարոյանն արձագանքել է. «Դրա եղածն ի՞նչ ա, ավելի լավ բաներ կա վերցնելու, ինչի՞ մասին եք խոսում: Օրինակ, լիքը հողեր ունենք, մեր Գանձակը, Շահումյանը, Գետաշենը: Կվերցնենք, երբ սաղ ազգով միասնական ըլնենք: Որ կռիվ եղավ, խփելու ենք, առաջ էթանք»:



Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից նորից ռազմական գործողությունների դիմելու հավանականությանը, Սեյրան Սարոյանը ահա թե ինչ է ասել. «Տո, թուրքին ո՞վ ա հավատացել, որ ես հավատամ։ Մենք էլ ենք պատրաստվում եւ այս անգամ ավելի հետաքրքիր կլինի։ 22 տարի որ խաղաղություն եղավ, չպատկերացրեցինք, որ կարող էր տենց առաջխաղաղացում լինի, թե չէ տենց բան չէր լինի»:



Ինչ վերաբերում է սահմանից ԵԿՄ-ականների վերադարձին, Սեյրան Սարոյանը հայտարարել է, թե իրականում ոչ թե վերադարձել են, այլ «սմենափոխ» են եղել ու շուտով նորից մեկնելու են սահման: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապված հայհոյանքի միջադեպի մասին հարցը լսելուն պես էլ գեներալը դիտողություն է արել լրագրողին, թե «էս ուրախ օրով մուտիլովկա հարցեր ես տալիս, ախպերս»: