Ով ինչ է խոսում սոցցանցերում եւ ինչպես. հոգեբանները հետաքրքիր բացահայտում են կատարել

Ով ինչ է խոսում սոցցանցերում եւ ինչպես. հոգեբանները հետաքրքիր բացահայտում են կատարել

Հոգեբանների միջազգային խումբը մեծամասշտաբ ուսումնասիրություն է անցկացրել պարզելու համար, թե ինչ եւ ինչպես են խոսում սոցցանցերի օգտատերերը: Արդյունքները հրապարակվել են PLoS ONE պարբերականում: Ուսումնասիրված 65000 իրական օգտատերերի մի քանի տասնյակ միլիոն գրառումների ու մեկնաբանությունների վերլուծությունը բավական հետաքրքիր եզրակացության է բերել մասնագետներին:



Պարզվել է, որ տղամարդիկ ավելի հաճախ սոցիալական ցանցերում խոսում են իրերի, հատկապես՝ երաժշտական գործիքների, վիդեոխաղերի եւ տեխնիկայի մասին: Ակտիվ քննարկվում են նաեւ սպորտն ու քաղաքականությունը: Իսկ կանայք, խոսում են հիմնականում զգացմունքների, մարդկային հարաբերությունների մասին եւ ավելի հաճախ, քան տղամարդիկ կիրառում են,այսպես կոչված, «սմայլիկները»:



Ինչպես նշում է հետազոտող խմբի անդամ, Մելբուռնի համալսարանի պրոֆեսոր Մարգարետ Կերնը, թեմաները, որոնք առկա են կանանց եւ տղամարդկանց մոտ, հիմնականում համապատասխանում են նրանց գենդերային կարծրատիպերին:



Գենդերային-կարծրատիպային երանգներ ունեն նաեւ բառապաշարը, որոնք կիրառում են տղամարդիկ եւ կանայք սոցցանցերում: