Սա ազգային բարոյախոսի, պետական գործչի, զինվորականի և ուսուցչի արձան է. Էդուարդ Շարմազանով

Սա ազգային բարոյախոսի, պետական գործչի, զինվորականի և ուսուցչի արձան է. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը չի կիսում կարծիքը, թե Նժդեհի արձանը նման չէ Նժդեհին, այլ նման է Պետրոս Առաջինին:

«Այս արձանը ֆանտաստիկ արձան է, և այս օրը հիշեք, այս արձանը լինելու է հայ ժողովրդի ամենասիրելի արձաններից մեկը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նժդեհագետ Շարմազանովը, ինչպես նրան ներկայացրեցին արձանի բացման արարողությանը:



Հարցին, թե համարո՞ւմ է որ արձանն առնական է, ինչպես նշեցին ելույթ ունեցողները, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Կոմպլեքս արձան է, որի մեջ վերցված է Նժդեհի ողջ կերպարը, թե՛ որպես ազգային բարոյախոս, թե՛ որպես պետական գործիչ, թե որպես զինվորական, թե՛ որպես ուսուցիչ»: