Աղվան Հովսեփյանի հետ կապերը դեր խաղացե՞լ են արդարացման վճռի մեջ

Աղվան Հովսեփյանի հետ կապերը դեր խաղացե՞լ են արդարացման վճռի մեջ

Օրեր առաջ դատարանի կողմից արդարացված Արմեն Վարդանյանից, ով առավել հայտնի է Գոռ Վարդանյան անունով, լրագրողները հետաքրքրվեցին, արդյոք Աղվան Հովսեփյանի, կամ Ռոբերտ Քոչարյանի հետ կապերը դեր խաղացե՞լ են իր արդարացման վճռի մեջ. «Լավ էլի ժողովուրդ ջան, ինչ հարցեր եք տալիս».- նեղսրտեց դերասանը: «Այո դատարանն արդարացրեց, որովհետև դատական պրոցես էր գնում և ուրիշ ոչ մի բան, ոչ մեկի անվան հետ մի կապեք, խնդրում եմ ձեզ: Ես միշտ ներկայացել եմ դատական նիստերին, մեկ անգամ հիվանդ եմ եղել: Ծանոթությունը դեր չի խաղացել, արդարությունն ուղղակի հաղթել է».- ասաց դերասանն ու հրաժարվեց պատասխանել այլ հարցերի:



Հիշեցնենք, որ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուղղակի առնչություն ունենալով «Դյուքենդո հայկական ֆեդերացիա» անվանմամբ հասարակական կազմակարեպության գործունեության հետ, քննությամբ չպարզված անձից և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և նույն ՀԿ-ի կողմից օգտագորգծվող տարածքում, մինչև խուզարկությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելը, պահել է ռազմամթերք: Ի դեպ, Գոռ Վարդանյանը Նիգ-Ապարանի անդամ է հանդիսանում: