Վթարներ Երևանում

Վթարներ Երևանում

Կեսգիշերին մոտ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «30-ամյակի» հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել վթար, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:



Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի 35AL307 պ/հ (վարորդ՝ Ժ. Ս., ծնվ.1995թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 02 UU 507 պ/հ (վարորդ՝ Գ. Գ., ծնվ.1977թ., ուղևոր՝ Կ. Հ., ծնվ.1979թ.) ավտոմեքենաները, ինչից «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:



Երեկ ուշ երեկոյան ահազանգ է ստացվել նաև, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել վթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են «ՄԷՆ» տաքսի ծառայությանը պատկանող «DAEWOO» մակնիշի 623 ՕՕ 63 (վարորդ՝ 1954 թ. ծնված Գ. Հ.) և «ՎԱԶ 21-21» մակնիշի 81 UQ 800 պետհամարանիշներով (վարորդ՝ 1990 թ. ծնված Մ. Պ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան: