Հրդեհ Րաֆֆու փողոցում

Հրդեհ Րաֆֆու փողոցում

Երեկ կեսգիշերին մոտ ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 85/5 հասցեում գտնվող՝ թիվ 76 մանկապարտեզում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը:



Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մանկապարտեզի 1-ին հարկում գտնվող պահեստային հատվածում՝ 15 քմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.06-ին, մարվել՝ 00.11-ին: Այրվել է 6 մանկական մահճակալ՝ մասամբ, 2 պատուհանագոգ՝ ամբողջությամբ և ձևախախտվել են 7 պլաստմասե աթոռ: