Հրդեհ Տիգրան Մեծ պողոտայի վաճառքի կետերից մեկում

Հրդեհ Տիգրան Մեծ պողոտայի վաճառքի կետերից մեկում

Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրանի Մեծ պողոտայի թիվ 43 հասցեում գտնվող հացի փռում: Ըստ նախնական վարկածի` հրդեհի պատճառը գազի բալոնի պայթյունն է եղել: Միաժամանակ փուռ և հացաբուլկեղենի վաճառքի կետ հանդիսացող տարածքն ամբողջությամբ վնասվել է հրդեհից: Դեռևս չճշտված լուրերով` կա նաև տուժած: Այժմ տեղում աշխատում են հրշեջ մեքենաները: