Հրդեհ Մեղրի-Կարճևան ավտոճանապարհին

Հրդեհ Մեղրի-Կարճևան ավտոճանապարհին

Այսօր երեկոյան ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կարճևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 30 հա բուսածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է: 



Մեղրի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 հրշեջ-փրկարար իրականացնում է հերթապահություն: Հրդեհաշիջմանը մասնակցել է նաև «Արևիկ» ազգային պարկի մասնաճյուղի 10 աշխատակից և Կարճաղբյուր գյուղի 25 բնակիչ: