Իսկ Նժդեհի կիսանդրու մասին մոռացան...

Իսկ Նժդեհի կիսանդրու մասին մոռացան...

Շաբաթ օրը բացվեց Գարեգին Նժդեհի արձանը․ ճառեր ասվեցին, Նժդեհին փառաբանեցին, ՀՀԿ-ն ցուցադրեց իր հավատարմությունը նժդեհյան գաղափարներին։ Բայց քչերն են հիշում, որ սա Գարեգին Նժդեհի առաջին արձանը չէ Երեւանում․ դեռ անկախության առաջին տարիներին Տիգրան Մեծի 36 հասցեում տեղադրվել է նրա կիսանդրին։ Հետագայում այն մոռացության է մատնվել։ Այնպես, որ անգամ 4 տարի առաջ «Գարեգին Նժդեհ-125» նախաձեռնությունն է ծնվել՝ արձանը տեղափոխելու պահանջով, քանի որ «Մեծ հայի կիսանդրին տեղադրված է շենքերի, խանութների ետնամասում, գտնվում է անմխիթար, բարձիթողի վիճակում, ինչն անթույլատրելի եւ ամոթալի վերաբերմունք է ազգային հերոսի, գաղափարախոսի հիշատակի նկատմամբ», սակայն ՀՀԿ-ն նախընտրել է ոչ թե նախկին արձանը տեղափոխել, այլ նորը կառուցել։