Խուստուփ լեռան ճանապարհին քաղաքացիներ են մոլորվել

Խուստուփ լեռան ճանապարհին քաղաքացիներ են մոլորվել

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ մայիսի 30-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի 3 բնակիչ ս.թ. մայիսի 29-ին ժամը 09.00-ի սահմաններում մեկնել են դեպի Խուստուփի լեռ (բոխի հավաքելու), եղանակային պայմաների վատթարացման պատճառով (մառախուղ, տեղումներ) մոլորվել են եւ չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:



Փրկարարները հասնելով գյուղ՝ նկատել են 40-ամյա Ա. Զ.-ին եւ 18-ամյա Յ. Կ.-ին, վերջիններս հաղորդել են, որ իրենք գյուղից մոտ 8 կմ հեռավորության վրա՝ մառախուղի պատճառով, մոլորվել էին, իրենց հաջողվել է ինքնուրույն գտնել ճանապարհը եւ վերադառնալ, իսկ 64-ամյա Ի. Շ.-ին՝ ոչ:



Որոնողական աշխատանքներին մասնակցել են գյուղի 4 բնակիչ, որոնք ժամը 22.20-ի սահմաններում՝ Խուստուփ լեռան լանջին, հայտնաբերել են Ի. Շ.-ին եւ ուղեկցել ավտոճանապարհի բացակայության պատճառով մոտ 4 կմ ոտքով ընդառաջ եկած հրշեջ-փրկարարների մոտ:



Ժամը 01.03-ին Ի.Շ.-ը տեղափոխվել է գյուղ: