Հայկական ազգանուն ունեցող ութամյա տղան արդեն Մոսկվայում է

Հայկական ազգանուն ունեցող ութամյա տղան արդեն Մոսկվայում է

Ութամյա հայկական ազգանուն ունեցող Լուկա Ռուբենի Վարդանյանը, ում երեկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունները չէին թողել մուտք գործել Ադրբեջան, իր ընտանիքի հետ արդեն Մոսկվայում է: Այս մասին իր ինստագրամյան էջում գրառել է երեխայի մայրը` Քրիստինան:



Նշենք, որ Լուկա Ռուբենի Վարդանյանը եւ իր ծնողները ՌԴ քաղաքացիներ են, եւ ադրբեջանական իշխանությունները չէին թողել երեխային մուտք գործի Ադրբեջան միայն այն բանի համար, որ նա ունի հայկական ազգանուն: Միջադեպի առթիվ բողոք է ներկայացրել նաեւ Բաքվում ռուսական դեսպանությունը: Այս միջադեպը լայն արձագանք է գտել նաեւ մամուլում եւ սոցցանցերում: