Կյանքի իմաստություններ Լաո-Ցզիից

Կյանքի իմաստություններ Լաո-Ցզիից

(Լաո-Ցզի՝ թարգ․ ծեր երեխա, հին չինացի փիլիսոփա, մ․թ․ա․ 6-րդ դար)



Երբեք մի մեղադրեք մարդուն, քանի դեռ նրա կոշիկներով երկար ճանապարհ չեք անցել։



Ուշադիր եղեք ձեր մտքերի նկատմամբ, մտքերը արարքների սկիզբն են։



Ով վերցնում է լցնում է ձեռքերը, ով տալիս է՝ սիրտը։



Աշխարհում ջրից ավելի թույլ ու քնքուշ բան չկա, բայց եթե պետք լինի, այն կարող է ջարդել անգամ ամենապինդ առարկան։



Երբ շատանում են օրենքներն ու հրամանները, ավելանում է գողերի եւ հանցագործների թիվը։



Եթե ինչ-որ մեկին շատ ես ատում, խաղաղվիր, նստիր գետի ափին ու սպասիր, թե երբ կլողա նրա դիակը։



Ուրիշներին հաղթողն ուժեղ է, ինքն իրեն հաղթողը՝ հզոր։



Սար բարձրանալիս ոտքով մի հարվածիր քեզ հանդիպած մարդկանց, դու դեռ նրանց կհանդիպես իջնելիս։



Բավարարվեք այնքանով, որքան ունեք, ուրախացեք ամեն ինչով, ինչ տեղի է ունենում ձեզ հետ։ Այդ ժամանակ դուք կհասկանաք, որ երբ կարողանում եք գոհ լինել, ամբողջ տիեզերքը ձեզ է պատկանում։



Ձգտելով հասնել կատարելության՝ չմոռանաք ապրել։



Եթե դուք դեպրեսիայի մեջ եք, ուրեմն ապրում եք անցյալով։ Եթե դուք լարված եք, ուրեմն ապրում եք ապագայով։ Եթե դուք խաղաղ եք, ապրում եք ներկայով։



Լռությունը մեծ ուժի հիմքն է։



Ծերությունից ծանր մեղք չկա։



Երբ որեւէ ժողովուրդ շատ բան գիտի, նրան դժվար է ղեկավարել։



Աշխեն Քեշիշյան