Ապրելու համար ձեզ պետք է երջանիկ լինել, ինձ՝ ոչ․ Քիանու Ռիվզ
Նա ծնվել է խնդիրներով ընտանիքում․ նրա հորը ձերբակալեցին թմրանյութերի վաճառքի համար, երբ Քիանուն ընդամենը 12 տարեկան էր։ Իսկ մայրը մերկապարուհի էր։ Նրա ընտանիքը տեղափոխվում է Կանադա, որտեղ Քիանուն մի քանի խորթ հայր է ունենում։ Նա տեսել է սիրած աղջկա մահը, նրանք պատրաստվում էին հարսանիքի, սակայն աղջիկը մահանում է ավտովթարի ժամանակ։ Վթարից առաջ Քիանուի ընկերուհին հղի է եղել, սակայն կորցրել է երեխային։ Հիմա նա վախենում է մտածել լուրջ հարաբերությունների եւ երեխաների մասին։ Նա հոլիվուդյան աստղերից միակն է, ով չունի առանձնատուն․ «Ես ապրում եմ սովորական բնակարանում, որտեղ ամեն ինչ ձեռքիս տակ է, իմաստ չեմ տեսնում ունենալ մեծ ու կիսադատարկ տուն»: Նրա լավագույն ընկերը մահացավ թմրանյութեր օգտագործելու հետեւանքով։ Նրա փոքրիկ քույրը հիվանդացավ արյան քաղցկեղով, դերասանը «Մատրիցա» ֆիլմի հոնորարի 70 տոկոսը տվեց քրոջ բուժման համար եւ հիվանդանոցի ֆոնդին։ Քույրը, բարեբախտաբար, այժմ առողջ է։ Վերջերս, իր ծննդյան օրը, նա մի կեքս գնեց եւ նստած այգում՝ կերավ այն, երբ երկրպագուները մոտենում էին, նա իր կեքսից տալիս էր, որ փորձեն։ Երբ նրան հարցրին, թե ինչո՞ւ է միշտ տխուր, պատասխանեց․ «Ապրելու համար ձեզ պետք է երջանիկ լինել, ինձ՝ ոչ»։ Հարստության մասին նա իր կարծիքն ունի․ «Ինձ համար փողը ոչինչ է։ Ես վաստակել եմ շատ փող, բայց նախընտրում եմ վայելել կյանքը, ոչ թե մտահոգվել բանկիս հաշվի համար։ Ես հասարակ եմ ապրում։ Բոլորն էլ գիտեն, որ կարեւորը առողջ լինելն է»։
Աշխեն Քեշիշյան
Կարծիքներ