Պատմության ամենասկանդալային սիրուհիները

Պատմության ամենասկանդալային սիրուհիները

«Կանայք ստեղծվել են, որպեսզի նրանց սիրեն, ոչ թե հասկանան»,- ասել է Օսկար Ուայլդը, ով իսկապես հասկացել էր կանացի էությունը։ Ամենահայտնի կանայք միշտ իրենց անունը գրել են պատմության էջերում։ Եւ չնայած նրանցից մի քանիսը երկնային գեղեցկությամբ չեն փայլել, սակայն հիշվել են դարերով:



Հռոմեացի Վալերիա Մեսալինային պատմությունը կհիշի որպես կրքոտ սիրուհու։ Չնայած նա կայսրի կինն էր, բայց ապրում էր անբարո կյանքով։ Նա ապրել է մ․թ․ա․ 1-ին դարում եւ սպանվել ամուսնու ձեռքով՝ ընդամենը 23 տարեկանում։ Նա ցանկանում էր արքայի աթոռին նստեցնել իր երիտասարդ սիրեկաններից մեկին։ Պատմաբանները վկայում են, որ գեղեցկուհին վարակված է եղել սիֆիլիսով, եւ ամուսնու ձեռքով սպանվելը նրա համար բավական գեղեցիկ մահ էր։



Եգիպտացի թագուհի Կլեոպատրան՝ ամենաիմաստուն սիրուհիներից մեկը, չի փայլել իր գեղեցկությամբ։ Թերեւս Հին աշխարհի ամենասկանդալային դեմքը։ Մեկ գիշերը թագուհու հետ կյանքի գին ուներ տղամարդկանց համար։ Սակայն դա չէր խանգարում, որ թագուհու ննջարանի դռան առջեւ տղամարդկանց հերթ գոյանար։ Յուրաքանչյուր տղամարդ ցանկանում էր ապացուցել իր վարպետությունն ու ուժը թագուհուն, նրանք հույս ունեին մեկ գիշերից հետո ոչ միայն ողջ մնալ, այլեւ թագուհու օրինավոր ամուսինը եւ Եգիպտոսի թագավորը դառնալ։ Սակայն Կլեոպատրան անողոք էր, նա իր սիրեկաններից ոչ մեկին կենդանի չէր թողնում քաղցր գիշերվանից հետո։ Եգիպտագետները վկայում են, որ թագուհին օրալ սեքսի հմուտ վարպետ էր, թերեւս հենց այս պատճառով էլ հին հույները նրան անվանում էին Մերիոխանե («նա, ով լայն է բացում բերանը»): 



Աշխեն Քեշիշյան