Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 50 վիրավոր, 36-ը այսօր դուրս է գրվել

Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 50 վիրավոր, 36-ը այսօր դուրս է գրվել

Երեկ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 50 վիրավոր, որից 36-ը այսօր դուրս է գրվել: Այժմ հիվանդանոցում  գտնվում է 13 հիվանդ, մեկին տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն: Հիվանդներից 7-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում գտնվող 17-ամյա Սայաթի աչքը հեռացրել են, նրա վիճակը կայուն է:



Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց հիվանդանոցի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը: Վերջինս հավելեց. «Բոլորի վիճակները բավարար են, գիտակցության մեջ են, կոնտակտի մեջ մտնում են: 2 լրագրող բարձրացել են տրավմատոլոգիայի բաժին: Նրանք ունեն վերջույթների, ոտքերի, փափուկ հյուսվածքի վնասվածքներ, սալջարդ և ցավի առկայություն: Այս պահին հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներ չկան»: Հավելենք, որ տուժածներից 3-ը ոստիկաններ են, նրանք արդեն դուրս են գրվել: