Հրազդանում բողոքի երթ են անում. ոստիկանները փորձում են արգելել (թարմացվող)

Հրազդանում բողոքի երթ են անում. ոստիկանները  փորձում են արգելել (թարմացվող)

Այս պահին Հրազդան քաղաքում կազմակերպվում է երթ դեպի Սահմանադրության հրապարակ` ի պաշտպանություն Սասնա ծռերի: Տասնյակ քաղաքացիներ իրենց հետ տանում են պաստառներ` պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այս պահին Հրազդան քաղաքում գտնվող մեր թղթակիցը հաղորդում է, որ, երեկվա դեպքերից ելնելով` , բնակիչները իրենց զայրույթն են արտահայտում ոստիկանության կողմից կիրառված բռնությունների դեմ:



Դեռ երթը չսկսված` Հրազդանի ոստիկանությունը արգելում է ցուցարարներին խաղաղ երթ անցկացնել: Այս պահին կողմերը բանակցում են, սակայն բնակիչները զայրացած են եւ պնդում են, որ երթը պետք է տեղի ունենա:



Չնայած ոստկանության ջանքերին` քաղաքացիները երթը սկսեցի դեպի Սահմանադրության հրապարակ: Նախնական տվյալներով` մեկ ակտիվիստի բերման են ենթարկել, թեպետ ոստիկանության պետ Գրիգորյանը պնդում է, որ իրենց բաժնում բերման ենթարկվածներ չկան: Սակայն քաղաքացիները այս պահին կապ չեն կարողանում հաստատել այդ ակտիվիստի հետ, ում մի քանի հոգի ուղեկցել էին ոստիկանական մեքենա:



Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին բերման ենթարկեցին եւս մեկ քաղաքացու և ամեն կերպ փորձում են չեղարկել խաղաղ երթը: Ականատեսը հավելում է նաև, որ ոստիկանապետը բարձրախոսը խլեց քաղաքացու ձեռքից, և հիմա փորձում են քաղաքացիներին հեռացնել այդտեղից: Այս պահին իրավիճակը լարված է: Ոստիկանության հորդորներին դեմ գնալով` մի խումբ երիտասարդներ ըմբոստացել են եւ չեն ցանկանում հեռանալ տարածքից:



Այս պահին այդտեղ ժամանեց  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը: Հիմա բանակցում են, փորձում են հասկանալ իրավիճակը:



Միքայելյանը զրուցում է ոստիկանության Կոտայքի մարզի վարչության պետ Լ. Գրիգորյանի հետ, ով նույնպես ժամանեց Սահմանադրության հրապարակ:



Կտրվի լրացուցիչ տեղեկություն: