Ով էս բանը արել ա, ինքը չի մարսելու. աչքը կորցրած տղայի քույր

Ով էս բանը արել ա, ինքը չի մարսելու. աչքը կորցրած տղայի քույր

«Եկել էր Երևան` օգոստոսի 8-ի ծննդյան տարեդարձին ընդառաջ հագուստ գնելու համար: Ես տանը չեմ եղել, աշխատանքի էի, ինքը գնացել է քաղաք ման գալու: Հետո որոշել է Կենտրոնից ոտքով հասնել Սարի թաղ` հորեղբորըը տեսնելու»: Այս մասին պատմում է Սվետլանա Հարությունյանը` Սայաթ Հարությունյանի քույրը, ով երեկ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել, կորցրել է աչքը: 



«Ընդամենը մի բան կարող եմ ասել` ով էդ բանը արել ա. ինքը չի մարսելու: Անչափահաս երեխան, որ ընդհանրապես կապ չունի ցույցի հետ, ընդհանրապես կապ չունի էդ քաղաքական հիմարությունների հետ: Եթե հակարծ իմացանք` անողն ով ա, ես գտնելու եմ իրան, էդքան բան»,-նշեց Սվետլանան: Քույրն ուսանող է, Երևանում վարձով է ապրում, միաժամանակ աշխատում է:



Սայաթի հոգեբանական վիճակը նորմալ է, ծնողներն այս պահին տղայի մոտ են: Բժիշկների խոսքով` դեռ երկու օր նա կմնա հիվանդանոցում:



Մանրամասները` տեսանյութում: