Տարիներն ու աստղերը․ Հասմիկ Կարապետյան

Տարիներն ու աստղերը․ Հասմիկ Կարապետյան

Հայկական շոու բիզնեսի ամենաքննարկված և ժամանակի ամենապահանջված, նրբակազմ Հասմիկ Կարապետյանի մասին է այսօրվա մեր շարքի անդրադարձը։



Հասմիկ Կարապետյանը ծնվել է 1977 թ հուլիսի 4-ին Երևանում, ավարտել է Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 միջն․ դպրոցը։ Միևնույն ժամանակ ուսանել է Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում, որից հետո ընդունվել է Գլաձորի համալսարան՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Երեք տարի անց ընդունվել է Երևանի Պետական Կոնսերվատորիայի վոկալ բաժինը, սակայն ուսումը կիսատ է թողնում և մեկնում է ԱՄՆ։ Առաջին քայլերը բեմում արել է 17 տարեկանից։ Երկու տարի աշխատել է «Արձագանք» ստուդիայում, որտեղ ձայնագրել է 6 երգ։





Հասմիկը իր ստեղծագործական գործունեության ընթացքում բազմաթիվ նվաճումներ է ունեցել․ 2004 թվականին առաջադրվել է «Լավագույն երգչուհի» անվանակարգում Մոսկվայում, 2006 թվականին ճանաչվել է «տարվա լավագույն երգչուհի» Ազգային երաժշտական մրցականաբաշխության ժամանակ, 2007 թվականին առաջադրվել է «Լավագույն երգ», «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն ալբոմ» անվանակարգերում։ Նրա ամենահայտնի երգերից են՝ «Ես գնում եմ», «Այս բեմում», «Հոգիս», «Քո սիրո դիմաց»։





Հասմիկ Կարապետյանի անձնական կյանքը մշտապես քննարկումների և խոսակցությունների կիզակետում է եղել։ Նա ամուսնացած է եղել երգիչ Հայկոյի հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով զույգը բաժանվել է 2002 թվականին։ Հասմիկը 2015 թվականին ամուսնանում է ամերիկաբնակ գործարար Շանթ Կիրմիզյանի հետ։ Ներկայումս նրանք ապրում են Երևանում։ Հասմիկն այժմ պասիվ ստեղծագործական կյանքով է ապրում։