Հրդեհ Ջաջուռ գյուղում. տնակն ամբողջությամբ այրվել է

Հրդեհ Ջաջուռ գյուղում. տնակն ամբողջությամբ այրվել է

Սեպտեմբերի 24-ին, ժամը 02.54-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում այրվում է տնակ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.37-ին, մարվել՝ 04.40-ին:



Ամբողջությամբ այրվել է 2-րդ փողոց թիվ 16 հասցեի հարևանությամբ տեղադրված Մ. Ռ.-ին պատկանող տնակը գույքով (3×9 մ):