Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 01.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:



Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:



Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 44-րդ կմ-ի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Mercedess-benz E220 մակնիշի 29 ՏԼ 290 պ/հ (վարորդ Հ. Ա.) ավտոմեքենանան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 4 մ). տուժածներ չկան:



Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: