Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 09.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 6ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Վ. Պ.-ի դին։