Դիտավորությամբ վրաերթ Երևանում

Դիտավորությամբ վրաերթ Երևանում

Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխել 51-ամյա տղամարդու:



Ըստ բժշկի հայտարարության՝ տղամարդը նույն օրը Երևանի Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:



Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 13.50-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 շենքի մոտ տղամարդուն դիտավորությամբ վրաերթի է ենթարկել «Բիուայդի» տաքսի ավտոմեքենայի 34-ամյա վարորդը:



Կատարվում է քննություն: