Մահվան ելքով վթար Մեղրի-Երևան ճանապարհին

Մահվան ելքով վթար Մեղրի-Երևան ճանապարհին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 5-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 172-րդ կմ-ին բախվել է ձիու, ինչի հետևանքով վարորդը՝ 1956 թ. ծնված Վալերի Բաղդասարյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը:



Կատարվում է քննություն: