Հրդեհ Բերդ քաղաքում

Հրդեհ Բերդ քաղաքում

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 13.16-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ա.Մանուկյան փողոցի սկզբնամասում այրվում է ցախանոց:



Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.19-ին, մարվել՝ 13.32-ին:



Պարզվել է, որ Ա.Մ.-ին պատկանող տանը կից օժանդակ շինությունում այրվել է մոտ 4 խ.մ փայտ: