Վթար Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհին

Վթար Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհին

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel Astra» մակնիշի 28PR888 (վարորդ՝ Ա. Չ., ծնվ. 1993թ.) և «UAZ» մակնիշի 89UP888 (վարորդ՝ Ա. Վ., ծնվ. 1994թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.57-ին, մարվել՝ 14.00-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ և ջերմահարվել դիմապակին: