Ընտանիքում 4 հոգի են եղել, հայրը, մայրը, ինքն ու եղբայրը. նոր մանրամասներ զոհված զինծառայողի մասին

Ընտանիքում 4 հոգի են եղել, հայրը, մայրը, ինքն ու եղբայրը. նոր մանրամասներ զոհված զինծառայողի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ զոհված զինծառայող Սևակ Խաչատրյանը Արմավիրի մարզի Արևիկ համայնքից էր: Գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընտանիքում 4 հոգի են եղել, հայրը, մայրը, ինքն ու եղբայրը: Սևակը տան կրտսերն է եղել: Ընտանիքը սոցիալապես ոչ այդքան լավ վիճակում է գտնվում, ընտանիքում ոչ ոք չի աշխատում, զբաղվում են հողագործությամբ: Գյուղում էլ լավ մարդու համբավ է ունեցել. «Շատ իդեալական, չափված-ձևած, ընտանիքն էլ է շատ լավը, շատ խելացի, շատ շնորհքով»:



Դեպքը կատարվել է ԼՂ-ի Հադրութի շրջանի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում: Գյուղապետի խոսքով՝ մանրամասն չգիտի, թե դեպքը ինչ հանգամանքներում է կատարվել, ասում են՝ դիպուկահարի կրակոց է:



Նշենք, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: