Թունավորվել են տնային պայմաններում պատրաստված սննդամթերքից

Թունավորվել են տնային պայմաններում պատրաստված սննդամթերքից

Սեպտեմբերի 26-ին, ժամը 10.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1936 թ. ծնված Հմայակ Մ.-ն, 1981 թ. ծնված Գյուլնարա Կ.-ն, 2003 թ. ծնված Հմայակ Մ.-ն և 1958 թ. ծնված Հռիփսիմե Ա.-ն:



Պարզվել է, որ նրանք սեպտեմբերի 25-ին թունավորվել են տնային պայմաններում պատրաստված սննդամթերքից:
Կատարվում է քննություն: