Քեթի գյուղում 17-ամյա տղային հայտնաբերել են կախված վիճակում

Քեթի գյուղում 17-ամյա տղային հայտնաբերել են կախված վիճակում

Այսօր` ժամը 17.04-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային վարչություն ահազագ է ստացվել, որ Քեթի գյուղում ինքնասպան է եղել 12-րդ դասարանցի երեխա: Նրան հայտնաբերել են հարևաններն ու անմիջապես ահազանգել վարչություն:
Քեթիի գյուղապետ Թորգոմ Սարգսյանը hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ խուսափում է օգտագործել ինքնասպան բառը, քանի որ, ճիշտ է, 17-ամյա դպրոցականին հայտնաբերել են կախված, բայց դա բավարար հիմք չի տալիս դեպքն ինքնասպանություն որակել:
«Իրավապահ մարմինները դա դեռ կպարզեն, հիմա դեպքի վայրում են, աշխատում են»,-ասաց Թորգոմ Սարգսյանը: Համայնքապետից տեղեկացանք, որ մահացած տղան տան կրտսերն էր,,միակ արու զավակը, իրենից մեծ երեք քույր ունի: «Ընտանիքը խելոք աշխատող մարդիկ են, ինչ ասեմ, իրենց համար անասնապահությամբ էին զբաղվում»,-հավելեց համայնքապետը:



Արևիկ Հակոբյան, Գյումրի