Շիրակի մարզում անչափահասի կախված դի է հայտնաբերվել

Շիրակի մարզում  անչափահասի կախված դի է հայտնաբերվել

Քեթի գյուղում այսօր հայտնաբերվել է տղայի դի՝ կախված վիճակում, հայտնում է «Ցայգ» հեռուստաալիքը: Նրան առաջինը տեսել է մայրը. իրենց ընտանիքին պատկանող անասնագոմում:



Ժամը 17:05-ի սահմաններում գյուղապետը ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային վարչություն` հայտնել դեպքի մասին: Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու քննչական կոմիտեի աշխատակիցները: Ուսումնասիրվել է տարածքը, կատարվել են նմուշառումներ, կատարվում է նախաքննություն:



Դեպքի վայրում է եղել նաև մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:



ՀՀ ԱԻՆ հաղորդման համաձայն՝ Քեթի գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 4 տան մոտակա անասնագոմում հայտնաբերվել է Կ. Ա.-ի (ծնված 2000 թ.) դին՝ պարանից կախված վիճակում: