«Թատերական Լոռին» մեկնարկել է

«Թատերական Լոռին» մեկնարկել է

Հոկտեմբերի 4-13-ը Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ եւ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքներում կանցկացվի «Թատերական Լոռի» միջազգային 23-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Այս տարի փառատոնին մասնակցում է 14 թատերական խումբ` Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Հյուսիսային Օսեթիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից: Խաղացանկում ընդգրկված 17 բեմադրությունները շուրջ 30 անգամ կներկայացվեն վերը նշված քաղաքներում: Փ



Փառատոնի շրջանակում կանցկացվի նաեւ «Ռուսական թատրոնի օրեր» ծրագիրը, որին կմասնակցեն Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան, Վլադիկավկազի Վախթանգովի անվան ռուսական ակադեմիական, Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Մոսկվայի «Սոբիտիե» թատրոնները: Հայաստանից փառատոնին կմասնակցեն Երեւանի Հ. Պարոնյանի անվան, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի, Սոս Սարգսյանի անվան Համազգային, Պատանի հանդիսատեսի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական, Ալավերդու քաղաքային թատրոնները: «Թատերական Լոռին» հիմնադրվել է 1979-ին՝ որպես ժողովրդական թատրոնների փառատոն, 2008-ից այն անցկացվում է որպես միջազգային փառատոն: