Ծանր զգացողություններից ազատվելու միակ ճանապարհը ստեղծագործելն էր

Ծանր զգացողություններից ազատվելու միակ ճանապարհը ստեղծագործելն էր

Այսօր Գյումրու Երիտասարդական Պալատում տեղի ունեցավ Արաքս Աբրահամյանի՝ երկրաշարժին նվիրված ստեղծագործությունների եռօրյա ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվեցին նկարչուհու «Տարեգրություն 88» շարքի ստեղծագործությունները: Ցուցադրվեց նաև ֆիլմ՝ նվիրված նկարչուհու կյանքին և ստեղծագործությանը, հնչեցին վերհուշեր, ներկայացվեցին պատառիկներ նկարչուհու պոեզիայից: Նկարչուհու քույրը պատմեց հուշեր Արաքս Աբրահամյանի կյանքից: Ծնունդով լոռեցի Արաքսը՝ տեղեկանալով,որ Ալավերդիում մեծ ավերածություններ չկան, իսկ ընտանիքը նորմալ վիճակում է, դեկտեմբերի 8-ին գալիս է Գյումրի, որպեսզի ինչ-որ բանով օգնի գյումրեցիներին՝ չպատկերացնելով Գյումրիում կատարվածի լրջությունը: Այդ ծանր զգացողություններից ազատվելու միակ ճանապարհը ՝ ստեղծագործելն էր: Եվ նա ստեղծեց իր «Տարեգրություն 88» շարքը: Շարքում պատկերված է ոչ միայն երկրաշարժն իր ծանր տպավորություններով, այլև կան պատկերներ, որոնք լավատեսությամբ են ողողված:



Արևիկ Հակոբյան, Գյումրի