Իրկուտսկում արտակարգ դրություն է մտցվել «Боярышник»-ից թունավորումների հետեւանքով

Իրկուտսկում արտակարգ դրություն է մտցվել «Боярышник»-ից թունավորումների հետեւանքով

Իրկուտսկի իշխանությունները արտակարգ դրություն են մտցրել այն բանից հետո, երբ ավելի քան երեսուն մարդ թունավորվել է «Боярышник» կոնցենտրատից: Այս մասին հայտարարել է Իրկուտսկի քաղաքապետ Դմիտրի Բերդնիկովը: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, մասսայական թունավորումը տեղի է ունեցել քաղաքի Նովո Լենինո շրջանում: Թունավորվածները հոսպիտալացվել են: Վերջիններս հիմնականում 35-50 տարեկան են: Նշվում է, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: