Ժան Ռենո․ Ավելի լավ է սիրով զբաղվել կանանց հետ, քան սիրո խոստովանություն անել

Ժան Ռենո․ Ավելի լավ է սիրով զբաղվել կանանց հետ, քան սիրո խոստովանություն անել

Չի կարելի վերադառնալ դավաճանների մոտ, պարզապես չի՛ կարելի ու վերջ։ Կրծեք եղունգները, հող կերեք, բայց մի՛ վերադարձեք այնտեղ, որտեղ ձեզ դավաճանել են։



Իմ սիրած անեկտոդը պատմեմ՝ գնում են անապատով երկու մարդ, ծարավ են, հանդիպում են մեկ ուրիշ մարդու ու խնդրում ջուր․ «Ես վաճառող եմ եւ միայն փողկապ եմ վաճառում»,- ասում է վերջինս։ Մարդիկ շարունակում են ճանապարհը, տեսնում են՝ բար, ցանկանում են ներս մտնել, աշխատողն ասում է․ «Այստեղ առանց փողկապների չի կարելի»։



Ես շատ եմ սիրում ասիական սկզբունքը՝ երբեք մի վիրավորվեք Աստծուց։



Կինոյում գլխավոր բառը «ինչու»-ն է։



Ոչ ոք կոսմոպոլիտ չի ծնվել, եւ բոլորն ունեն իրենց հայրենիքը։ Ինչպե՞ս չկորցնել կապը հայրենիքի հետ եւ ապրել լիարժեք կյանքով։ Դա պետք է սովորել։



Միակ ձեւը հիմար չլինելու շատ փող ունենալն է։



Երբեք մի նայիր ետ եւ մի հիացիր ինքդ քեզնով։



Ես շուտ եմ հարմարվում նոր միջավայրում, էությամբ էմիգրանտ եմ թերեւս, քանի որ էմիգրանտ եմ ծնված օրվանից։



Կան մարդիկ, ովքեր գնում են հոգեբանի մոտ, ես փակվում եմ ինքս իմ մեջ ու որպեսզի չգժվեմ, բռնում եմ վզիցս ու ինձ քարշ տալիս դեպի նպատակ։



Երբեմն երջանկության համար պետք է պայքարել նաեւ ինքդ քեզ հետ։



Կոմիկները իմ երբեւէ տեսած ամենատխուր մարդիկ են, դա կյանքի մեծագույն հակասությունն է։



Ինձ համար կարեւոր է, որ հանդիսատեսը հավատա իմ կերպարին, նրա տառապանքին, տեսնի նրա կյանքը, բնավորությունը՝ մոռանալով ինձ, այդ դեպքում կհամարեմ, որ կերպարը ստացվել է։



Հոլիվուդը մեծ անճաշակություն է, խելահեղ աշխատանքային տեմպ, փողերի հաշիվ։



Ես դերասան եմ եւ խաղում եմ թե՛ դրամատիկ դերեր, թե՛ կատակերգական։



Կատակերգության մեջ նկարվելը ավելի հետաքրքիր է, քանի որ նկարահանման հրապարակում մարդիկ ավելի շատ ծիծաղում են։



Ես խաղում եմ ուժեղ կերպարներ, իսկ որքան ուժեղ է մարդը, այնքան քիչ է նա խոսում։



Երբեք չէի կասկածում, որ դերասանությունն ինձ հաց կբերի։



Ավելի լավ է նայեն ֆիլմերս, քան խոսեն դրանց մասին, ավելի լավ է սիրով զբաղվել կանանց հետ, քան սիրո խոստովանություն անել։



Աշխեն Քեշիշյան