Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական
գործ

Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական
գործ, որով նախաքննության կատարումը ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանձնարարվել է
ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Այդ մասին հայտնել է ՔԿ նախագահի
խորհրդական Սոնա Տռուզյանը:



Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ ժամը 13։30-14-ի սահմաններում
Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուք,
որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։



Միջադեպի հետեւանքով՝ երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։



Ըստ բժշկական նախնական հետազոտության արդյունքների՝ տուժածներից մեկը
հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, երկրորդը՝ կտրող-ծակող
առարկայի գործադրմամբ՝ մեջքի շրջանում, երրորդը՝ ձախ ձեռքի կոտրված։



Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3
հոդվածներով՝ 112-րդ, 258-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով։ Ստեղծվել
է քննչական խումբ եւ այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝
փորձագետների հետ միասին, իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ
օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների
շրջանակը պարզելու համար, քննության արդյունքներով կայացվող դատավարական
որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։