Արթուր Սարգսյանի կյանքը չի հաջողվել փրկել. ՀՀ ԱՆ

Արթուր Սարգսյանի կյանքը չի հաջողվել փրկել. ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անահիտ Հայթայաննն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արթուր Սարգսյանը, որ հանրության շրջանում հայտնի է որպես «Հաց բերող», այսօր ժամը 15.40-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։ 



Նա հիվանդանոց էր ընդունվել մարտի 15-ին, ժամը 18.50-ին` օղակված պորտային ճողվածքի կապակցությամբ։ Վիրահատվել է գիշերը` անհետաձգելի ցուցումներով։
Վիրահատության ընթացքում պարզվել է, որ հիվանդի մոտ առկա է աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։ Կատարվել է ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա և աղիների շինավորում։



Վաղ հետվիրահատական շրջանում Արթուր Սարգսյանի մոտ զարգացել է սուր սրտանոթային և թոքային անբավարարություն։ Հիվանդին միացվել է արհեստական շնչառության սարք։



Չնայած բժիշկների կողմից ձեռնարկված միջոցառումներին` Արթուր Սարգսյանի կյանքը չի հաջողվել փրկել»։