Հաց բերողը այսօր պահանջելու էր ապրիլի 1-ից 4-ջ իջեցնել ՌԴ-ի դեսպանատան դրոշները

Հաց բերողը այսօր պահանջելու էր ապրիլի 1-ից 4-ջ իջեցնել ՌԴ-ի դեսպանատան դրոշները

Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանն ու նրա ընկերները «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված բողոքի երթ են անում: Երեւանի Ազատության հրապարակում կարճատեւ հանրահավաք է եղել՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի», որից հետո երթ է սկսվել:



Երիտասարդները ցանկանում էին մոտենալ արդարադատության նախարարությանը, սակայն ոստիկանությունը թուկլ չտվեց՝ առաջարկելով փոքրիկ խումբ կազմել եւ այդ խմբով մոտենալ նախարարության շենքին։



«Որ ամենասկզբից հայտարարեցի, որ ես ու Արթուրը ծրագիր էինք կազմել, այսօր պետք է հայտարարվեր ստորագրահավաք ՌԴ-ին ուղղված պահանջագրով, որ ապրիլի 1-ից 4-ը պիտի դրոշները իջացնեն, որովհետեւ իրանց զենքով ա եղել ապրիլյան պատերազմը և զոհեր ենք տվել։ Էսօր ես ու Արթուրը դա պետք է հայտարարեինք։ Առաջարկում եմ գնանք դեսպանատուն Արթուրի ցանկությամբ։ Երթով ավարտում ենք, բայց մի պայմանով, որ բոլորս վաղը 18։00-ին լինեք Ազատության հրապարակում»,- հայտարարեց Շահեն Հարությունյանը։