ԵԱՀԿ, ԵԽ, ԵՄ․ ընտրակաշառքների վերաբերյալ հավաստի տեղեկատվությունը եւ ընտրողների վրա գործադրված ճնշումների փչացրին ընտրությունները

ԵԱՀԿ, ԵԽ, ԵՄ․ ընտրակաշառքների վերաբերյալ հավաստի տեղեկատվությունը եւ ընտրողների վրա գործադրված ճնշումների փչացրին ընտրությունները

Այսօր կեսօրից հետո կայացավ ապրիլի 2-ի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւած միջազգային կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի, Եվրոպական խորհրդարանի եւ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունների ղեկավարների մամլո ասուլիսը։



Ավանդաբար, ԿԸՀ-ի կողմից հայտարարվող արդյունքերից հետո, երկրորդ տեղեկատվությունը, որին ամենքը սպասում են Հայաստանում նշյալ եվրոպական կառույցների,միացյալ առաքելության գնահատականն է, քանի որ մեծ հաշվով այդ գնահատականից է կախված Հայաստանի կառավարությանը ցուցաբերվող աջակցությունը Արեւմուտքից կամ դրա մերժումը։



Ապրիլի 2-ի ընտրությունների կապակցությամբ Սերժ Սարգսյանը լսեց Հայաստանի ընտրություններին երբեւէ տրված ամենախիստ եւ աննպաստ գնահատակններից մեկը։ Անգամ դիտորդների ասուլիսի մամլո- հաղորդագրությունը վերնագրված է․ «Իրավական եւ տեխնիկական բարեփոխումները բարելավումներ են հաղորդել Հայասատնի լավ կազմակերպված ընտրություններին, սակայն գործընթացը փչացրին (process tained) ընտրակաշառքների վերաբերյալ հավաստի տեղեկատվությունը եւ ընտրողների վրա ճնշումները»:



«Ցավալի է, որ չնայած բոլոր օրենսդրական ու կազմակերպչական փոփոխություններին, այս ընտրությունները չվերացրին երկրում երկար ժամանակ գոյություն ունեցած կասկածները՝ ընտրական գործընթացների վստահելիության եւ ազնվության նկատմամբ»,- ասված է դիտորդական առաքելության մամլո հաղորդագրությունում։



«Հավաստի տեղեկատվություն կա ընտրակաշառքների, հանրային ծառայողների վրա ճնշումների գործադրման, այդ թվում դպրոցներում եւ հիվանդանոցներում, եւ ընտրողների ահաբեկման դեպքերի վերաբերյալ։ Այս ամենը նպաստել է ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության համատարած կորստին»,- ասել են դիտորդները։



Ընտրությունների նախնական արդյունքների վեաբերյալ դիտորդների եզրակացության եւ մամլո-հաղորդագրության անգլերեն բնագրերը արդեն հասանելի են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ- պաշտոնական կայքում, հայերեն տարբերակների տեղադրումից հետո մեր կայքում դրանք կհրապարակենք։



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ