Մրցույթից հետո Արծվիկի առաջին գրառումը

Մրցույթից հետո Արծվիկի առաջին գրառումը

Եվրատեսիլ 2017-ին Հայաստանը ներկայացնող Արծվիկը, որը մրցույթում զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը, ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է արել․



«Պորտուգալիան եվրատեսիլյան մասնակցության 53 երկար ու ձիգ տարիների ընթացքում արժանի հաղթանակ տարավ՝ հուզիչ երգով ու տպավորիչ կատարմամբ։ Եվրատեսիլն ինձ համար լուրջ կենսափորձ էր և խթան մշտապես պայքարելու և երբեք կանգ չառնելու համար։ Շնորհակալ եմ բոլորին կողքիս լինելու և եվրատեսիլյան խենթ ընթացքին հետևելու համար։ Ձեր սերն աննկարագրելի ուժ ունի։ Կհանդիպե՛նք հայրենիքում»։