«Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչը լուսանկարներով

«Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչը լուսանկարներով

Այսպիսով, կարելի արդեն պատմություն համարել նաեւ այս տարվա համաեվրոպական Եվրատեսիլ երգի մրցույթ փառատոնը, որտեղ Հայաստանը գրավեց տասնութերորդ տեղը: Հաղթողը Պորտուգալիան ներկայացնող Սալվադոր Սոբրալն էր:



BBC, RT.com, euronews, TACC, RIA NOVOSTI, AFP, UNIAN, gazeta.ru APA եւ այլ լրատվական գործակալություններ եւ պարբերականներ անդրադարձել են «Եվրատեսիլ 2017»-ին, մեկնաբանել այն այս կամ այն տեսանկյունից, ներկայացրել նույնիսկ քաղաքական լույսի ներքո:



Եթե արեւմտյան եւ ուկրաինական լրատվամիջոցներն ավելի շեշտադրել են փառատոնի մշակութային շերտի վրա, ապա ռուսական լրատվական գործակալությունները եւ պարբերականները ավելի շատ անդրադարձել են տեղ գտած թերություններին: Ռուսական լրատվականները հատկապես շեշտադրել են, որ հանդիսատես-հյուրերը զարմացած են Ուկրաինայի աղքատությամբ եւ մարդկանց մոտ նկատվող նացիստական տրամադրություններից, իսկ արդեն անցյալ տարվա հաղթող Ջամալայի կատարման ժամանակ տեղ գտած միջադեպը թմբկահարվում էր բոլոր ռուսական ԶԼՄ-ներում:



Այդուհանդերձ, նաեւ անդրադարձել էին, որ 27-ամյա Սալվադորը բնածին սրտի արատ ունի, ինչի պատճառով էլ ստիպված է մշտապես բժիշկների հսկողության տակ լինել։ Երկար ժամանակ նա չէր ցանկանում, որպեսզի այդ մասին իմանան լրատվամիջոցները, սակայն երբ պարզ դարձավ, որ հենց նա է ներկայացնելու Պորտուգալիան, երգիչը ստիպված եղավ վիրահատության գնալ։



Այս իմաստով նաեւ Սալվադորի հաղթանակը մարդասիրական լուրջ քայլ կարելի է համարել: Ի դեպ, անկախ ներկայացման պրիզմայից, բոլոր լրատվամիջոցներում էլ գրվեց այն մասին, որ որպեսզի Սալվադորը ապաքինվի, շտապ սրտի դոնոր է անհրաժեշտ, եւ սա նաեւ նույն ախտորոշումն ունեցող մարդկանց ձայնն էր, որ լսելի դարձավ հանուր մարդկությանը՝ երգի կատարման միջոցով: