Կյանքի կանոններ Սողոմոն արքայից

Կյանքի կանոններ Սողոմոն արքայից

Ամեն ինչ իր ժամանակն ունի, ամեն գործ իր ժամանակն ունի այս երկնքի տակ։ Կա ծնվելու ժամանակը եւ՝ մահանալու ժամանակը։ Քանդելու եւ սարքելու ժամանակը, քարերը նետելու եւ հավաքելու ժամանակը։ Խոսելու եւ լռելու ժամանակը։



Հիմարն էլ, եթե լռի կարող է իմաստուն թվալ։



Խոստացել ես՝ կատարիր։ Ավելի լավ է ոչինչ չխոստանալ, քան՝ խոստումը չպահել։



Երկուսով կյանքն ավելի լավ է, քան՝ միայնակ։ Քանի, որ եթե մեկն ընկնի՝ մյուսը կբարձրացնի։ Դժբախտություն է, երբ մեկն ընկնի, իսկ բարձրացնող չլինի։ Եւ երկուսով քնելն էլ է ավելի տաք։ Միայնակ ո՞նց տաքանաս։



Խելացի կինն իր տունը պահում է, հիմարը՝ քանդում։



Ով փոս է փորում, փոսը կընկնի, ով քար է բարձրացնում՝ կվերադառնա իրեն։



Չկա ավելի մեծ բավականություն՝ քան աշխատանքից ուրախանալը։



Չկա այնպիսի մարդ, որ կարողանա սանձել քամուն, եւ մահվան պահի վրա իշխանություն չկա։



Համբերատարը հերոսից քաջ է, եւ նա ով ինքն իրեն կարողանում է ղեկավարել քաղաքը գրավողից զորեղ ուժ։



Ոսկե մատանին խոզի քթին, կամ էլ՝ գեղեցիկ, բայց անխելք կինը նույն բանն են։



Երբեմն ծիծաղի ժամանակ էլ է սիրտը ցավում, եւ ուրախության վերջում էլ տխրություն է լինում։



Հիմարը չի սիրում գիտելիքներ ստանալ, այլ միայն իր կարծիքն արտահայտել է շտապում։



Մի շփվիր ջղային մարդու հետ եւ ընկերություն մի արա նրա հետ, ով համբերություն չունի։



Բարի անունը հարստությունից ավելի է, եւ բարի համբավը՝ գանձերից ավելի թանկ։



Աղքատին տվողը չի աղքատանա։



Սիրտդ նվիրիր ուսմանը եւ ականջներդ թող սովոր լինեն իմաստուն մտքեր լսելուն։



Զայրույթը խելացիներին էլ է կործանում։



Ով ուրախանում է ուրիշի դժբախտության վրա, անպատիժ չի մնա։



Աշխատասիրությունն իր բարիքներն ունի, շատախոսությունը՝ միայն չարիք։



Աշխեն Քեշիշյան