Եռակողմ հանդիպում Ժնևում, քննարկվել է Սիրիայի հարցը

Եռակողմ հանդիպում Ժնևում, քննարկվել է Սիրիայի հարցը

Ժնևում Սիրիայի հարցով եռակողմ հանդիպում է կայացել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև, որը կառուցողական մթնոլորտում է անցել, այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի` Սիրիայի հարցով հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան:



«Այսօր կառուցողական եռակողմ հանդիպում ենք անցկացրել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Մենք քննարկել են միջսիրիական բանակցություններն ու այլ հարցեր», - ըստ ТАСС գործակալության ասել է դե Միստուրան:



Վերջինիս խոսքով` միջսիրիական բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել հունիսին, սակայն հստակ ամսաթիվ դեռ չի որոշվել: