Օձերն ակտիվացել են

Օձերն ակտիվացել են

Մայիսի 19-ին, ժամը 17:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշ թաղամասում գտնվող Հովարդ Կարագյոզյան բժշկական բարեգործական ՀԿ-ի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:



***



Մայիսի 19-ին, ժամը 11:04-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Պ. Սեվակ փողոցի 4-րդ անցումի տներից մեկի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։



Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:



Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք։



***



Մայիսի 19-ին, ժամը 10:36-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում գտնվող Փոքր Մհեր ռազմական կրթահամալիրի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: