Գեորգի Կուտոյանի մահը բոլորովին նման չէ ինքնասպանության

Գեորգի Կուտոյանի մահը  բոլորովին նման չէ ինքնասպանության

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.
«Գեորգի Կուտոյանի մահը բոլորովին նման չէ ինքնասպանության: Դա թերևս սպանություն է: Նախկին բարձրաստիճան ուժայինի երկրորդ բռնի մահը հետհեղափոխական Հայաստանում:
Կուտոյանը, ելնելով իր տեսակից, բնավորությունից և քաղաքական որևէ ֆիգուր չհանդիսանալու հանգամանքից` քաղաքական որևէ հետաքրքրություն չէր ներկայացնում որևէ մեկի համար և բոլորովին քաղաքական գործոն չէր: Այդպիսի ֆիգուրին սպանելու համար այսպիսի դեպքերում կարող է միայն մեկ դրդապատճառ լինել. նրա տիրապետած որոշակի կարևորագույն տեղեկատվությունը նրա հետ գերեզման ուղարկելը: Դա, առաջին հերթին ձեռնտու չէ և հարվածում է գործող իշխանության շահերին,վարկաբեկում նրան, ի ցույց դնում իշխող թիմի անկարողությունը` ոչ միայն պաշտպանելու հնարավոր կարևորագույն գործերով հնարավոր վկաներին, այլև` ընդհանրապես երկրում խոշոր հանցագործություններ կանխելու և որ ամենակարևորն է` տիրապետած ինֆորմացիան այդ ֆիգուրներից նախքան նրանց մահը ստանալու: Այսպիսի սպանությունները թևաթափում և վնասում են կառավարող խմբին: Թե ում է դա ձեռնտու` տարբեր կռահումներ կարելի է անել: Բայց մյուս կողմից կատարվածի պատասխանատուն մեծ հաշվով ոչ թե հնարավոր պատվիրատուն և իրականացնողն են` այլ հենց այս իշխանությունը:
Որևէ լայնամասշտաբ իրավիճակայակն փոփոխություն երկրում չի իրականացվել, նախկին բարձրաստիճան պաշտոնյաները բանտերում չեն, երկրում, ըստ վարչապետի թերթի, առնվազն մեկ պետական հեղաշրջում է կազմակերպվել և բացահայտել, և դրա մասնակիցները բոլորն ազատության մեջ են, սնվտանգությունը երկրի ներսում բացակայում է: Մեծ պրոֆիլի սպանություն-ինքնասպանությունների առումով Հայաստանը կարծես թե վերադառնում է վայրի ինսնականներ:
Այս իշխանությունն անկարող է երկիր կառավարել: Քաղցրահունչ ճառերով շպարվում է պետական ապիկարությունն ու երկիրն աստիճանաբար ընկղմվում է անօրինության մեջ: Այս ինքնասպանություն | սպանությունն էլ դժվար թե բացահայտվի: Սերժ Սարգսյանի մոտ առայժմ` երկու տարվա մեջ ընդամենը միայն մեկ միլիոնի վառելիքային գործ բացահայտած իշպանությունը հաստատ անկարող է այսպիսի բարձրապրոֆիլ հնարավոր սպանության հանգամանքներ բացահայտել: Եվ կարևորագույն ինֆորմացիայի կրողները, որ նաև առանցքային պոտենցյալ վկաներ ու պատմության մութ խորշերի ականատեսներ են` բռնի մահերով մեկը մյուսի հետևից հեռանում են և դեռ ամենայն հավանականությամբ էլի կհեռանան:
Իսկ մենք կշարունակենք լսել նորանոր հարյուր կամ հազար փաստեր այն մասին թե ինչպես է Հայաստանն առաջ սլանում` հետևում թողնելով արդեն Բրիտանիային, Կանադային և իհարկե, Սինգապուրին ...