Անգլիայի առաջնությունում եզակի ռեկորդ է սահմանվել

Անգլիայի առաջնությունում եզակի ռեկորդ է սահմանվել

«Հոութորնս» ստադիոնում տեղի է ունեցել Անգլիայի ԱՊԼ 20-րդ տուրի հանդիպումը «Վեսթ Բրոմբիչ Ալբիոնի» եւ «Մանչեսթեր սիթիի» միջեւ։ Հանդիպումը ավարտվել է հյուրերի ջախջախիչ՝ 5։0 հաղթանակով։ Այսպիսով, «Մանչեսթեր սիթին» յոթերորդ անգամ անընդհատ հաղթանակ է տոնել ԱՊԼ-ում, դառնալով մրցաշարային աղյուսակի առաջատարը 41 միավորով։

Սահմանվել է եզակի ռեկորդ։ Առաջին անգամ մեկ սեզոնի ընթացքում մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքում է հայտնվել ինը թիմ։ Մասնավորապես, առաջատար արդեն եղել են՝ «Արսենալը», «Էվերթոնը», «Լեսթերը», «Լիվերպուլը», «Սաութհեմփթոնը», «Տոտենհեմ Հոթսպուրը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», եւ «Մանչեսթեր սիթին»։