Հասարակություն

Խրամորթի կանայք եւ երեխաները դեռեւս գյուղ չեն վերադարձել

Խրամորթի կանայք եւ երեխաները դեռեւս գյուղ չեն վերադարձել

Արցախի սահմանամերձ Խրամորթ գյուղի կանայք եւ երեխաները դեռեւս գյուղ չեն վերադարձել, իրավիճակը շարունակում է նույնը մնալ։ Այս մասին քիչ առաջ մեզ հետ զրույցում հայտնեց ԱՀ նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը, թե երբ կվերադառնան, դեռեւս հայտնի չէ։ Ինչպես հայտնի է՝ Արցախի սահմանամերձ Խրամորթ գյուղից երեկ երեկոյան տարհանվել են կանայք և երեխաները։

«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։ Տեղեկացնում ենք, որ նրանք դեռևս չեն վերադարձել հայրենի գյուղ, քանի որ իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ։

Այլ բնակավայրերի բնակիչների անվտանգության մասով որևէ նման խնդիր առկա չէ, և անհրաժեշտություն չկա լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռք առնել բնակչության կողմից»,-  տեղեկացրել է Ասկերանի շրջանային վարչակազմը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image