Մարտին Էդեգորը վարակվել է կորոնավիրուսով

Մարտին Էդեգորը վարակվել է կորոնավիրուսով

Մադրիդի «Ռեալի» մարզիկ Մարտին Էդեգորը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է Onda Cero ռադիոկայանը։ Քսանմեկամյա նորվեգացի կիսապաշտպանի թեստի առաջնային պատասխանը եղել է դրական։ Նա այժմ մեկուսացված է իր տանը։ Ակումբում սպասում են կրկնակի թեստի պատասխանին, որը պետք է հաստատի նախնական ախտորոշումը։ Անցյալ սեզոնին վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Ռեալ Սոսյեդադում», մասնակցել 36 հանդիպման, խփել յոթ գոլ։