Արցախից բռնի տեղահանված քանի անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հայտնել է, որ մայիսի 20-ի դրությամբ արդեն 9451 տեղահանված անձ Լեռնային Ղարաբաղից դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով։
Նրա խոսքով՝ դիմում ներկայացրածներից 8315 քաղաքացի արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն՝ ՀՀ նախագահի հրամանագրով։
Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ վերջին շրջանում նկատվում է աճ քաղաքացիություն ստանալու դիմումների թվում։ «Եթե տարվա սկզբին օրական մոտ 20 դիմում էինք ստանում, ապա այժմ այդ թիվը հասնում է 40-50-ի», – նշել է փոխնախարարը։
Կարծիքներ