Թրամփը փոխում է Ուկրաինայի և Իսրայելի հետ կապված ԱՄՆ-ի քաղաքականությունը. Bloomberg

Թրամփը փոխում է Ուկրաինայի և Իսրայելի հետ կապված ԱՄՆ-ի քաղաքականությունը. Bloomberg

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ձևավորում է երկրի քաղաքականությունը առանցքային ոլորտներում՝ Ուկրաինա և Իսրայել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյան պարբերականին ասել է, որ նորընտիր նախագահը առավելություն կստանա այն ընկալումից, որ նա ավելի կոշտ կլինի, քան իր նախորդը: ԱՄՆ-ի հակառակորդները կարող են ժամանակից շուտ փոխել իրենց վարքագիծը, ոմանք ավելի զուսպ են դառնում Վաշինգտոնի կողմից վրեժխնդրության հնարավոր սպառնալիքի պատճառով, իսկ մյուսները կփորձեն օգտագործել իրենց մնացած լծակները՝ նախքան նախագահ Ջո Բայդենի պաշտոնը լքելը:

Ամերիկյան քաղաքականության փոփոխությունը առավել սուր կզգացվի Ուկրաինայում. այս երկրի իշխանությունները սկսում են գիտակցել բանակցությունների անխուսափելիությունը, գրում է Bloomberg-ը։ Թրամփը մեկ անգամ չէ, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է, որ կավարտի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը նույնիսկ մինչ պաշտոնը ստանձնելը, առանց մանրամասների, հիշեցնում է գործակալությունը։

Այս շաբաթ քաղաքական գործիչը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որին մասնակցել է նաև Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը, Bloomberg-ին հայտնել են աղբյուրները։ Գործարարը նախկինում չէր բացառել հակամարտության կարգավորման այնպիսի լուծում, որը ենթադրում է Ուկրաինայի հրաժարումը Ռուսաստանի Դաշնության կողմից գրավված տարածքների համար պայքարելուց։ Կիևը պաշտոնապես բացառում է տարածքային զիջումները և ասում է, որ պատերազմի ավարտը հնարավոր է միայն նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձևի հիման վրա։

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այս երկիրը ամենաշատը կշահի Թրամփի նախագահությունից, գրում է գործակալությունը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանրապետականների վաղեմի դաշնակիցն է, և նրա հարաբերությունները Բայդենի հետ սրվել են, քանի որ ԱՄՆ ներկայիս պաշտոնյաները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Թրամփն արդեն հասկացրել է, որ Իսրայելին «գործելու ավելի շատ ազատություն» կտա հրեական պետությանը Իրանին հնարավոր հարվածներ նախապատրաստելու հարցում, հատկապես, եթե Թեհրանը որոշի փոխել իր միջուկային հայեցակարգը: